Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 15:35-ին

442875

430192

4000

8683
Service
...
PANORAMA.AM
20:29 22/09
PANORAMA.AM

Ստուգումներ, խուզարկություններ՝ Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում  Իշխան Սաղաթելյանը հաստատել է վերը նշված փաստերը, սակայն հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից, բայց հավելեց, որ «խղճում է և՛ հրահանգ տվողներին, և՛ այն իրականացնողներին, ովքեր կարծում են, որ նման կերպ կարող են իրեն ետ պահել քաղաքական գործունեություն ծավալելուց»։
«Հստակ գիտեմ և՛ հրահանգ տվողներին և ՛կատարողներին և՛ նրանց նպատակը, հարմար առիթով կխոսեմ,հիմա դրա ժամանակը չի, այս պահին կարող եմ դրանց ասել շարունակեք նույն ջանասիրությումբ , միևնույն է բան չի ստացվելու, իսկ վերջում ամեն մեկը իր արածի համար պատասխան է տալու, վստահ եղեք»,- հայտարարել է Ի. Սաղաթելյանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...