Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:35-ին

445737

434866

2161

8710
Service
...
NEWS.AM
21:28 22/09
NEWS.AM

Իշխանության գրոհը Սաղաթելյանի դեմ. հարազատների բնակարանները խուզարկվել են, հարցաքննության է հրավիրվել հայրը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի եւ ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ եւ խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում եւ ընկերություններում։

Կայքի աղբյուրը նշում է, որ ստուգումներն սկսվել են դեռեւս «Դիմադրություն» շարժման ժամանակ, իսկ վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ շուրջ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը եւ առգրավվել են գրասենյակային համակարգիչները եւ գույքը։ Այնուհետեւ հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հարը եւ հարազատները։

ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներ լայնածավալ գործողություններ են իրականացրել անգամ Սաղաթելյանի հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող անձանց պատկանող ընկերություններում եւ բիզնեսներում։

ՊԵԿ-ի ստորաբաժանումները գործողությունները, կայքի աղբյուրի փոխանցմամբ, համակարգում է անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որին «Դիմադրություն» շարժման հավաքներից մեկի ժամանակ Սաղաթելյանն անվանել էր «Սորոսի վաստակ»։

Տեղեկությունները ստուգելու նպատակով «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Իշխան Սաղաթելյանի հետ, ով, ըստ էության, հաստատել է վերը նշված փաստերը, սակայն հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից, բայց հավելել է, որ «խղճում է եւ՛ հրահանգ տվողներին, եւ՛ այն իրականացնողներին, ովքեր կարծում են, որ նման կերպ կարող են իրեն ետ պահել քաղաքական գործունեություն ծավալելուց»։

«Հստակ գիտեմ եւ՛ հրահանգ տվողներին եւ ՛կատարողներին եւ՛ նրանց նպատակը, հարմար առիթով կխոսեմ,հիմա դրա ժամանակը չի, այս պահին կարող եմ դրանց ասել շարունակեք նույն ջանասիրությումբ , միեւնույն է բան չի ստացվելու, իսկ վերջում ամեն մեկը իր արածի համար պատասխան է տալու, վստահ եղեք»,- հայտարարել է Ի. Սաղաթելյանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...