Հայ Eng
SHAMSHYAN.COM
21:34 22/09
SHAMSHYAN.COM

Ավտովթար Արագածոտնի մարզում բախվել են Niva-ն ու BMW-ն. BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00–ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:


window.Ya.adfoxCode.create({ ownerId: 309667, containerId: 'adfox_162258106442238999', params: { p1: 'cpgju', p2: 'grij' } });

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...