Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 21:59-ին

445631

434743

2179

8709
1LURER.AM
22:41 22/09
1LURER.AM

Հայաստանը «Թվային կյանքի որակ. 2022» ինդեքսում բարելավել է դիրքերը 34 հորիզոնականով

Հայաստանը, «Թվային կյանքի որակ. 2022» ինդեքսի համաձայն, թվային բարեկեցության ցուցանիշով աշխարհում 47-րդն է։
Հետազոտությունն իրականացնում է Նիդերլանդներում գործող Surfshark կիբերանվտանգության ընկերությունը։
Երկրների թվային բարեկեցության ինդեքսը հաշվարկվում է 5 հիմնարար ցուցիչով՝ համացանցի մատչելիություն, որակ, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ենթակառուցվածք և էլեկտրոնային անվտանգություն: Զեկույցում ընդհանուր առմամբ դիտարկվել է 117 երկիր:
Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը բարելավել է թվային բարեկեցության ցուցանիշը 34 հորիզոնականով: Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է:
«Համացանցի մատչելիությամբ» Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքներից մեկը. 117 երկրի շարքում մեր երկիրը երկրորդն է՝ Իսրայելից հետո: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ վերջին մեկ տարում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել նաև համացանցի որակի և էլեկտրոնային անվտանգության հարցերում:
2021 թվականի համեմատ՝ Հայաստանում շարժական ինտերնետի արագությունը բարելավվել է 18,3%-ով:
Տարածաշջանային մյուս երկրների մասին. թվային բարեկեցության համաշխարհային սանդղակում Թուրքիան 52-րդն է, Վրաստանը 67-րդը, Ադրբեջանը 74-րդը, Իրանը՝ 84-րդը:
«Թվային կյանքի որակ. 2022» ինդեքսի համաձայն՝ աշխարհում առաջատարը Իսրայելն է: Նրան հաջորդում են Դանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան:
Լավագույն տասնյակում են նաև Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...