Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 23:23-ին

445631

434743

2179

8709
Service
...
TERT.AM
01:14 23/09
TERT.AM

Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից լայնածավալ ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օգտագործելով հրետանի, անօդաչուներ, հրթիռներ, թիրախավորելով ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը՝ 36 բնակավայր և քաղաք, այդ թվում՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը։

Այս մասին այսօր ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իր այսօրվա ելույթը լինելու է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակման մասին։

«Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,-նշել է ՀՀ վարչապետը։

Նա նշել է, որ միջանցքի մասին խոսելով՝ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում նոր ճգնաժամ ստեղծել, և ընդգծեց՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում միջանցքի մասին ոչինչ չի նշվել։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային կառույցների աջակցության կարիքը, և կոչ արեց ապահովել ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ, վարչապետը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրի մասին։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...