Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 15:35-ին

442875

430192

4000

8683
Service
...
IRAVABAN.NET
02:04 23/09
IRAVABAN.NET

Ես ցանկանում եմ հրապարակային և պաշտոնական հարց տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Իմ ելույթում ես պատրաստվում եմ կենտրոնանալ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիային Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում։
«Այդ թվում ցանկանում եմ, ընդգծել ագրեսիայի հետևանքները Կովկասում խաղաղության խաթարման մասին։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն իրականացրել է ոչ մի կերպ չարդարացված ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանն օգտագործել է ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել 36 բնակավայրերի ուղղությամբ։ Դա եղել է ուղիղ հարձակում Հայաստանի ճանաչված տարածքների վրա։ Ադրբեջանը թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ջերմուկը համարվում է առողջարանային քաղաքաներից մեկը Հայաստանում և հիմա այս քաղաքի բոլոր հյուրանոցները փակվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Այդ քաղաքի բնակիչնեչը ստիպված են եղել լքել իրենց տները։ Կեչուտի ջրամբարը ևս ռմբակոծվել է։ Թիրախավորվել են լրագրողներ և շտապօգնության մեքենաներ։
Ագրեսիայի հետևանքով զոհվել և անհետ կորել է 207 քաղաքացի և ամենաքիչը 20 զինծառայող գերեվարվել է»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայ կին զինծառայողի դին խոշտանգելու դեպքին։ Նա նշեց, որ կան տեսանյութեր, որոնք վկայում են, որ իրականացվել են պատերազմական դաժան հանցագործություններ և որ դրանք ներբեռնվում են համացանց ադրբեջանցիների կողմից։
«Կասկած չկա, որ դա արտացոլանքն է ադրբեջանում վարվող քաղաքականության, որը հանգեցրել է ատելության հայ ժողովրդի նկատմամբ։ Ցանկանում եմ ընդգծել, որ կա վտանգ նոր ագրեսիայի Ադրբեջանի կողմից։ Ամեն օր ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, բացի այդ պետք է ընդգծել, որ ամեն րոպե փոխվում է վիրավորների թիվը։
Տիկնայք և պարոնայք,
պետք է ասել, որ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը այն երկիրն է, որը ցանկանում է հասնել խաղաղության տարածաշրջանում։ Ադրբեջանը օգտագործում է բոլոր միջոցները, որպեսի ներկայացնի Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ։ Խաղաղության պայմանագրի կարևոր կետերից մեկը այն է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ մենք պատրաստ ենք անել այդ քայլը, մինչդեռ Ադրբեջանը արձագանքը խելամիտ չէ, նույնիսկ հակառակը Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հյուսիսը, արևելքը և նույնիսկ մայրքաղաքը դրանք ադրբեջանական հողեր են։
Մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի տարածքները։
Ես ցանկանում եմ հրապարակային և պաշտոնական հարց տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կարող եք ցույց տալ կամ հրապարակել Հայաստանի այն քարտեզը, որց դուք պատրաստ եք ճանաչել, որպես Հայաստանի տարածք։ Ինչու եմ ես այս հարցը տալիս, որվոհետև հնրարավոր է ստացվի այնպես, որ Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանի միայն կեսն է, նույնիսկ դրանից քիչ մասն է Հայաստանի Հանրապետությունը։
Եթե Ադրբեջանը ճանաչեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա կնշանակեր, որ մենք կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հակառակ դեպքում Ադրբեւանը կարող է օգտվել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից և նոր տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանին, ինչպես նաև իրականացնել օկուպացիա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ավտոտրանսպորտային ճանապարհ է պահանջում Հայաստանից։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհները ադրբեջանցիների համար միայն երկրի կանոնադրության համաձայն։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը Փաշինյանը նշեց, որ միայն հակամարտության կարգավորման շնորհիվ կարելի է հասնել խաղաղության տարածաշրջանում։
Վարչապետն ասաց , որ այնտեղ ապրող հայրերի իրավունքներն ու անվտանգություն պետք է երաշխավորված լինեն։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...