Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 00:47-ին

445737

434866

2161

8710
Service
...
SHABAT.AM
10:22 23/09
SHABAT.AM

«Խոսրովի անտառ»-ի հրդեհը մարվել է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։08-ին փրկարարների և անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն։
Հրդեհը մարվել է սեպտեմբերի 23-ին, ժամը 07։05-ին։ Համայնքային տարածքում այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...