Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:23-ին

445737

434866

2161

8710
Service
...
PRIMEMINISTER.AM
20:23 23/09
PRIMEMINISTER.AM

Վարչապետը Սլովենիայի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ 36 բնակավայրերի թիրախավորման փաստը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Սլովենիայի նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-սլովենական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...