Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:11-ին

445737

434866

2161

8710
NEWS.AM
21:34 23/09
NEWS.AM

Նյու Յորքում ՀՀ վարչապետը Լյուքսեմբուրգի պաշտոնակցին է ներկայացրել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...