Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 00:59-ին

445737

434866

2161

8710
Service
...
ARMSPORT.AM
19:17 24/09
ARMSPORT.AM

Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ․ Կապառոս

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր կարծիքը հայտնեց այսօրվա խաղի վերաբերյալ․
«Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»,- պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լրագրողներից մեկի հարցին՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Խոակին Կապառոսի հրաժարական տալու վերաբերյալ։
«Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին։ Ունեին 5 հնարավորություն, որոնք էլ իրացրեցին։
B խմբում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ։ Իսկ մյուս մրցաշրջանում այս լիգայում հանդես է գալու Անգլիայի հավաքականը»,- ավելացրեց Կապառոսը։
Այս խաղից հետո Ուկրաինայի ընտրանին 10 միավորով ժամանակավորապես գլխավորեց մեր խումբը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է և հաջորդ՝ վերջին խաղում, սեպտեմբերի 27-ին, Իռլանդիայում B լիգայում տեղը պահպանելու համար կմրցի տեղի հավաքականի հետ, որն այս պահին ունի 4 միավոր․ այսօր ավելի ուշ կհանդիպեն Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Եթե իռլանդացիներն այսօր հաղթեն, ապա մեր հավաքականը կկորցնի իր տեղը B լիգայում և հաջորդ մրցաշրջանում կխաղա C լիգայում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...