Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:23-ին

445737

434866

2161

8710
Service
...
NEWS.AM
12:34 25/09
NEWS.AM

Իրանը, ԱՄԷ-ը եւ Իրաքը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Էմիրությունների եւ Իրաքի իր գործընկերների հետ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Ամիր Աբդոլլահյանը եւ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բն Զայեդ բն Սուլթան Ալ Նահյանը քննարկել են իրենց երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման ուղիները՝ մեկ ամիս առաջ ԱՄԷ դեսպանի Իրան վերադարձից հետո:

ԱՄԷ-ն խզել էր Իրանի հետ հարաբերությունները 2016 թվականին՝ ի աջակցություն Սաուդյան Արաբիային, որը խզել էր դիվանագիտական հարաբերությունները սաուդցի բարձրաստիճան հոգեւորական Շեյխ Նիմրի մահապատժի պատճառով:

Իրանը եւ Սաուդյան Արաբիան անցյալ տարի բանակցություններ են վարել Իրաքի միջնորդությամբ՝ իրենց հարաբերությունները շտկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Ամիր-Աբդոլլայանը եւ Հուսեյնը մտքեր են փոխանակել Իրաքում եւ տարածաշրջանում քաղաքական զարգացումների, Թեհրանի ու Բաղդադի, ինչպես նաեւ Պարսից ծոցի պետությունների հետ համագործակցության շուրջ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...