Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 10:35-ին

445737

434866

2161

8710
Service
...
HRAPARAK.AM
00:02 29/09
HRAPARAK.AM

Սահմանամերձ տարածքներում պետք է միջազգային դիտորդներ տեղակայվեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրել է, որ ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինծառայող է զոհվել եւ ադրբեջանական ներխուժումը ՀՀ տարածք պետք է դատապարտվի։
«Հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինծառայող է զոհվել: Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։
Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է: Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և կանգնեցվի: #StandForArmenianDemocracy!»,- գրել է նա:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի երեք զոհ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...