Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 21:11-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMSPORT.AM
10:37 29/09
ARMSPORT.AM

Չելսին միացել է Ջուդ Բելինգեմի համար պայքարին

Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը լրջորեն հետաքրքրված է երիտասարդ տաղանդին ձեռքբերելու տարբերակով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»:
19-ամյա Ջուդ Բելինգեմը 2020 թվականի ամռանն է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Բիրմինգեմից» 25 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 10 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
2020 թվականի նոյեմբերին Բելինգեմն իր նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում և այս ընթացքում ազգային թիմի կազմում 16 հանդիպման է մասնակցել: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...