Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
HRAPARAK.AM
11:22 29/09
HRAPARAK.AM

Փաշինյանը դժգոհեց, որ փողը տվել ենք, բայց մեր դաշնակիցները մեզ զենք չեն տալիս

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստն սկսեց երեկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծած հերթական սադրանքի մասին անդրադարձով` նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-ն հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանումներին:
Նրա խոսքով` սա Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից:
Ապա անցավ Հայաստանին զենքի մատակարարման խոչընդոտներին` իր դժգոհության սլաքներն ուղղելով Հայաստանի դաշնակից երկրների ուղղությամբ:
«Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեմասնությունները:  Ցավոք նրանք հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով` որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում` դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` ակնարկելով, հավանաբար, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...