Ադրբեջանը խոչընդոտում է․100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակից երկրները զենք չեն մատակարարում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսվել Հայաստանում: Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները» Կառավարության նիստի մեկնարկին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով: Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի:
Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։