Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 22:47-ին

445631

434743

2179

8709
Service
...
ARMTIMES.COM
11:20 29/09
ARMTIMES.COM

Անցած մեկ օրում հանցագործության 61 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, խարդախության՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և բնակարանային գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...