Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 21:47-ին

445631

434743

2179

8709
Service
...
ARMSPORT.AM
11:37 29/09
ARMSPORT.AM

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին նկատել են գիշերային ակումբում՝ Դանիայից կրած պարտությունից հետո

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներն Ազգերի լիգայի 6-րդ տուրի՝ Դանիայից կրած պարտությունից հետո (0-2) ժամանակ են անցկացրել Կոպենհագենի գիշերային ակումբներից: Այս մասին հայտնում է Befoot-ը: Հիշեցնենք՝ թիմերի միջև դիմակայությունը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 25-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:
Աղբյուրի փոխանցմամբ, գիշերային ակումբ են այցելել Ռաֆայել Վառանն ու Օլիվյե Ժիրուն: «Միլանի» 35-ամյա հարձակվողին նկատել են իտալական ակումբում իր թիմակից, դանիացի Սիմոն Կյաերի հետ:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի խմբային փուլի արդյունքներով ֆրանսիացիները խմբում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը և չեն կարողացել հայտնվել փլեյ-օֆֆ փուլում: Ֆրանսիայի հավաքականը մրցաշարի գործող չեմպիոնն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...