Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:47-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARARATNEWS.AM
11:30 29/09
ARARATNEWS.AM

Լուծում կարող է լինել ՀՀ- Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության. Նիկոլ Փաշինյան

Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային գործընկերների հետ: Այս մասին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ականջալուր ենք, ընդունում ենք, համաձայն ենք բոլոր կոչերին, ընդգծումներին, որ հարցերը դիվանագիտական խաղաղ ճանապարհով պետք է լուծենք, բայց Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը, և կարծում ենք, որ լուծում կարող է լինել ՀՀ-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից այս գործողությունների նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Վարչապետը նկատեց, որ նման պայմաններում բոլորը լարվածությամբ սպասում են լուրերի, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա:
Նա ասաց, որ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է սկզբունքորեն պաշտպանենք: Նիկոլ Փաշինյանը ակնհայտ համարեց, որ պետք է շարժվել երեք հիմնական ռազմավարական ուղղություններով. առաջինը՝ Հայաստանի շուրջ տևական խաղաղություն, կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդ՝ կրթության ոլորտի բարեփոխումները պետք  է շարունակվեն և այս ոլորտում պետական խոշոր ներդրումներ են պետք, և երրորդ՝ Զինված ուժերի հետևողական բարեփոխումները:
«Ըստ էության, աշխարհակարգը կամ ժողովրդական լեզվով ասենք՝ աշխարհը, բոլորիս աչքի առաջ փլուզվում է, սրանում ոչ մի չափազանցություն չկա, և պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ: Այսօր Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, պետություն, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու, և մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրը այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով հասցնենք խաղաղ նավահանգիստ»,- ասաց նա: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...