«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բենֆիկայի» 21-ամյա խաղացողին
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել պորտուգալական «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հաղորդում է O Jogo-ն։
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Նրա հրաժարագինը 120 միլիոն եվրո է։ Պորտուգալական ակումբն այս ամռանն է գնել Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը արգենտինական «Ռիվեր Փլեյթից» 10 միլիոն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսը «Բենֆիկայի» հետ մասնակցել է 13 հանդիպման, խփել 3 գոլ։ Նա այս շաբաթ նորամուտն է նշել Արգենտինայի հավաքականում՝ մասնակցելով Հոնդուրասի (3:0) եւ Ջամայկայի (3:0) հետ ընկերական հանդիպումներին։