Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
NEWARMENIA.AM
11:51 29/09
NEWARMENIA.AM

Կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ,  համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների:
«Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը` լինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի,  թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի գործողությունները նաև Հայաստանում բնականոն կյանքը խաթարելու միտում ունեն: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, քանի որ հանրությունը լարվածությամբ, անընդհատ սպասում է  լուրերի և ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է  կյանքի և աշխատանքի բնականոն ցիկլից:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, քանի որ տնտեսության համար համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունաքարային նշանակություն ունի : Ես հորդորում եմ, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք»,-ասաց նա :
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, անվտանգության խորհուրդը, անընդհատ աշխատում են այս թեմայի վրա:
«Մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և մեր առաջարկած օրակարգը իրագործելու ուղղությամբ: Մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը , տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք»,-հավելեց վարչապետը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...