Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 21:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMTIMES.COM
11:48 29/09
ARMTIMES.COM

Հարցի լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը․ Փաշինյան

Շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային մեր գործընկերների հետ։ Իհարկե, մեր խնդիրն է նաև՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ,որ այս  հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը շարունակում է դիմել ագրեսիվ գործողությունների։
Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:
Ըստ նրա՝ միջազգային գործընկերներին առաջարկվում է, որ լուծում կարող է լինել Հայաատան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու հարցը։ Կլինի դա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի թե միջազգային այլ կազմակերպությունների։
«Այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքին վերադարձնելն է։ Հասկանալի է, որ այժմ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից և ամբողջ հանրությամբ լարվածությամբ սպասում են լուրերին, և այդպիսի մի լուր բոլորին շեղում է կյանքի բնականոն ցիկլից։ Այդ դառնությամբ և կսկիծով մեզինց յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա․ մեր պաշտպանվածության համար տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը մեծ նշանակություն ունի։ Ես կոչով դիմում եմ բոլորին, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ ռազմավարական մոտեցում է որդեգրվել սկզբունքայնորեն պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
«Մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Հաջորդը ՀՀ զինված ուժերի հետևողական բարեփոխումներն են»,- ասաց ՀՀ վարչապետը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...