Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 21:47-ին

445631

434743

2179

8709
Service
...
ARMSPORT.AM
12:09 29/09
ARMSPORT.AM

ՀՖՖ-ն կհամագործակցի Fastex ընկերության հետ

ՀՖՖ-ն սկսել է համագործակցություն Fastex ընկերության հետ, համաձայն որի վերջինս դառնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կկրեն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա և Fastex Հայաստանի գավաթ անվանումները:
Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Vbet ընկերությանը՝ վերջին 4 տարիների ընթացքում հայկական ակումբային ֆուտբոլի կողքին լինելու համար․ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերական հարաբերությունները։ Համոզված եմ նաև, որ Fastex ընկերության հետ համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։ Հուսով եմ՝ Fastex-ի ներկայացվածությունը հայկական ֆուտբոլում զարգացման լրացուցիչ ազդակ կհանդիսանա», – ընդգծել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Ոգևորված հայկական ակումբային ֆուտբոլում վերջին տարիներին գրանցված առաջընթացով և հետաքրքրության աճով՝ մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ ենք ընդունել ՀՖՖ-ի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը: Վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն վերելքին և նոր հնարավորություններ կբացեն հայկական ակումբների համար», – նշել է Fastex ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...