Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաք
Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաքի Հանրապետություն։
ՊՈԿԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում պատվիրակությունը «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մերգասուր շրջան՝ դիտարկել իրականացվող հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները։
Պատվիրակությունն այցելել է նաև Սուլեյմանյա շրջանում Հակաականային գործունեության կենտրոնի մասնաճյուղ՝ ծանոթացել տեղի կարողություններին, ականատես եղել ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպած դաշտային ականազերծման գործողություններին։
Այցի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հալաբջա նահանգի նահանգապետի հետ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը՝ ի դեմս գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի, այցի կազմակերպման և մշտական աջակցության համար։