Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:11-ին

446008

435162

2129

8717
FACTOR.AM
11:55 29/09
FACTOR.AM

Լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Մեր խնդիրն է նաև, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք ականջալուր ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին, ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը: Կլինի դա ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի թե որևէ այլ միջազգային կազմակերպություն»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ ողջ Հայաստանը լարվածության մեջ սպասում է լուրերի ու ամեն մի լուր բոլորին շեղում է իրենց կյանքի բնականոն ցիկլից։ «Սա հասկանալի է, այլ կերպ լինել չի էլ կարող։ Այո, դառնությամբ ու կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև մեր պաշտպանունակության համար տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է ու անկյունաքարային նշանակություն ունի», – նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ ռազմավարական մոտեցում է որդեգրվել սկզբունքայնորեն պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...