Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 10:35-ին

445737

434866

2161

8710
Service
...
AYSOR.AM
12:14 29/09
AYSOR.AM

«Մշակվել է դժվարին մարտահրավերների պայմաններում». կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի բյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը պետք է ապահովի այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում:

Ըստ նրա՝ վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

«Նշված պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի, միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, Հայաստանում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում:

2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերն ու միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր նախաձեռնությունների իրագործման համար և արագացնել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրային նպատակների իրագործման ընթացքը», - ընդգծեց նախարարը։

Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...