Գործարկվելու են Ծաղկունք և Կապան համայնքների շչակները
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքում շչակ է փորձարկվելու:
ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ: