Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 10:11-ին

445737

434866

2161

8710
Service
...
LRAGIR.AM
12:34 29/09
LRAGIR.AM

2023 թվականի բյուջեում լրացուցիչ 21 մլրդ դրամ է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձի ավելացման համար

2023 թվականի բյուջեում լրացուցիչ 21 մլրդ դրամ է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձի ավելացման համար։ Ավելացման բանաձևերի վերաբերյալ կառավարությունն առաջիկայում մանրամասն պարզաբանում կներկայացնի։ Այս մասին կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ զուգահեռ հաջորդ տարվա բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ։ Նախատեսվող հիմնական ավելացումը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը։
«Այսօր կառավարության կողմից հաստատված չզեկուցվող հարցերի թվում կար նվազագույն աշխատավարձի՝ օրենքով սահմանված չափը բարձրացնելու վերաբերյալ նախագիծը։ Նախատեսում է նվազագույն աշխատավարձը ներկայում սահմանված 68 հազար դրամից ավելացնել և սահմանել 75 հազար դրամ։ Ոչ պետական հատվածում սահմանելով նվազագույն աշխատավարձի ավելի բարձր չափ, այն համադրելի է դարձվում պետական հատվածում աշխատավարձի հաշվարկման հիմք հանդիսացող բազային նոր սահմանվող չափի հետ», ասաց նա։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...