Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 11:23-ին

445737

434866

2161

8710
Service
...
FACTOR.AM
12:57 29/09
FACTOR.AM

Շվեդիան «Հյուսիսային հոսք»-ի վրա չորրորդ արտահոսքն է հայտնաբերել

Շվեդիան «Հյուսիսային հոսք» գազատարների վրա չորրորդ արտահոսքն է հայտնաբերել։ Ըստ երկրի առափնյա պահպանության ծառայության՝ գազի չորս արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյուններից հետո։ Նրանցից երկուսը գտնվում են Շվեդիայի տնտեսական գոտում։
Միևնույն ժամանակ, սեյսմաբան Բյորն Լունդը չի բացառում, որ երրորդ պայթյունը կարող է տեղի ունենալ, գրում է Korrespondent-ը։
Առափնյա պահպանությունն այժմ ակտիվորեն աշխատում է մի քանի մակարդակներով՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Շվեդիան սեփական հետաքննությունն է անցկացնում և կոշտ դիվերսիայի կասկածներ ունի։
Ավելի վաղ Գերմանիայում, Դանիայում և Շվեդիայում հայտարարել էին, որ «Հյուսիսային հոսք» գազատարի երկու ճյուղերի վրա արտահոսքի պատճառը նպատակային պայթյուններն են, այլ ոչ թե բնական պատճառները։
Տաթև Ֆռանգյան fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...