Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 10:35-ին

445737

434866

2161

8710
Service
...
ARMENPRESS.AM
12:48 29/09
ARMENPRESS.AM

Հայաստանի կառավարությունը մտադիր է աշխատավարձերի էական բարձրացման գնալ բոլոր ոլորտներում՝ զուգահեռ պահանջելով որակի հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մտադրված է բոլոր ոլորտներում աշխատավարձերի էական՝ անգամներով բարձրացում անել, սակայն զուգահեռ պահանջելու է որակի հավաստագրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը:
«Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման գործընթացը շարունակվելու է: Ես կարծում եմ, որ այն փորձը, որ հանրակրթության ոլորտում ունենք, պետք է օրինակելի դառնա աշխատավարձերի բարձրացման առումով»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունը 2019 թվականին համատարած 10 տոկոսով բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձը,  սակայն այս որոշումից բավարարված չեն, նկատել են՝ մեծ ֆինանսական ռեսուրսների ներդրմամբ որակական փոփոխություն չի լինում, ընդհակառակը՝ գուցե, մոտիվացիոն համակարգերն ավելի են թուլացնում:
«Համատարած նույն չափով բոլորի աշխատավարձի բարձրացումն ավելի ջանասեր աշխատող մարդկանց մոտիվացիան թուլացնում է: Եվ մենք ստեղծեցինք համակարգ: Մենք մտադրված ենք բոլոր ոլորտներում հնարավորինս արագ անցնել այդ համակարգին, աշխատավարձերի էական՝ անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ»,-ասաց վարչապետը:
Առաջիկայում ոստիկանության ոլորտում բարեփոխումներ են իրականացնելու, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն: Փաշինյանը կարևորեց, որ ՆԳՆ-ի ստեղծմանը զուգընթաց համակարգում աշխատավարձերի էական բարձրացումներ տեղի ունենան:
«Իհարկե, հիմա պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, սակայն մեր ընկալումն այն է, որ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերը պետք է էականորեն, շոշափելի, անգամներով բարձրանան, բայց զուգահեռ պետք է որակի հավաստագրում ունենանք: Մենք պետք է համոզված լինենք, որ կրկնակի ավել աշխատավարձը, որ վճարվում է, դրա դիմաց աշխատողից կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,-ասաց վարչապետը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...