Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 09:59-ին

445737

434866

2161

8710
Service
...
ARMENPRESS.AM
12:46 29/09
ARMENPRESS.AM

«Իեն» փոթորիկը մոլեգնել Է Ֆլորիդայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իեն» փոթորիկը հասել Է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավարեւմտյան ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի արտակարգ ծառայությունը հաղորդել Է սեպտեմբերի 28-ին:
«Ֆլորիդայի նահանգի Կեյտո Կոստա կղզուց ոչ հեռու ընկած առափնյակում մոլեգնել Է չափազանց վտանգավոր «Իեն» փոթորիկը` չորրորդ կատեգորիայի հզորությամբ, քամու՝ ժամում 150 մղոն (ժամում 240 կիլոմետր) առավելագույն կայուն արագությամբ»,-ասվում Է սոցիալական ցանցերում փոթորիկների հսկման  ԱՄՆ-ի ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Fox News-ի տեղեկատվության համաձայն, Ֆլորիդայի ավելի քան 1 մլն բնակիչներ առանց Էլեկտրականության են մնացել տարերային աղետի պատճառով: Հեռուստաալիքը նշում Է, որ «Իեն» փոթորիկը համեմատելի Է ամենաուժեղ փոթորկի հետ, որը երբեւԷ մոլեգնել Է Ֆլորիդայի արեւմտյան ափերին. քամու փոռթկման արագությունը համարժեք Է 2004 թվականին «Չառլի» փոթորկի ժամանակ գրանցված արագությանը: Ավելի վաղ սեպտեմբերի 28-ին հաղորդվել Է, որ «Իեն» փոթորիկը, Ֆլորիդայի իշխանությունների կարծիքով, կարող Է լուրջ խնդիրներ առաջացրել այս նահանգում:
«Դրանք լինելու են շատ տհաճ երկու օրեր»,- Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել Է սեպտեմբերի 28-ի առավոտյան: Նա նշել Է, որ անհրաժեշտ Է, որպեսզի փոթորկի ճանապարհին գտնվող տների բնակիչները մեկնեն մոտակա ապաստարան եւ առայժմ մնան այնտեղ: Նահանգի ավելի քան 2,5 մլն բնակիչներ ենթարկվել են պարտադիր տարհանման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...