Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 11:23-ին

445737

434866

2161

8710
Service
...
1LURER.AM
13:46 29/09
1LURER.AM

Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունից. «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցը

«Միջազգային ճգնաժամային խումբ» հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի վերաբերյալ:
Զեկույցում նշվում են այն պատճառները, որոնք նպաստել են լարվածության սրմանը: Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից, որը շեղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուշադրությունը Արցախի հարցից: Միևնույն ժամանակ, Բաքուն օգտագործում է նաև Եվրամիությանը գազ մատակարարելու իր հնարավորությունը՝ ամրապնդելով իր դիրքերն աշխարհաքաղաքական առումով:
Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապում է՝ ցանկանալով խաղաղության համաձայնագիր կնքել առաջիկա ամիսներին: Բանն այն է, որ 2023 թ. հունիսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը կարող են թուլանալ, և վերջինս չի կարողանա շարունակել լայն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի հետ բանակցություններում:
Որպես էսկալացիայի հաջորդ պատճառ նշվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան «միջանցք» ստանալ, որը լինելու է ռուսական վերահսկողության ներքո։
Ի վերջո, Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ վերադարձնելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ութ գյուղերը: Հայաստանն իր հերթին ունի մեկ անկլավ Ադրբեջանում:
«Միջազգային ճգնաժամային խմբի» կարծիքով՝ նման պայմաններում բարդ կլինի խաղաղություն հաստատելը: Նշվում է, որ վերջին հարձակումը խարխլել է բանակցությունների հարցում Բաքվի նկատմամբ Երևանի վստահությունը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...