Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 21:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARARATNEWS.AM
14:07 29/09
ARARATNEWS.AM

Ողբերգական դեպք՝ Երևանում. Աճառյան փողոցում հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան 44 հասցեի մոտ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մխիթար Ս-ի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ Մխիթար Ս-ն նշված հասցեի մոտ հոսանքահարվել և տեղում մահացել է։ Նա աշխատում էր «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ում։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...