3 միլիարդ 61 միլիոն դրամ՝ 34 կմ ճանապարհի համար
«Նախագծով առաջարկվում է 4 ճանապարհների վերանորոգման համար, որոնց երկարությունը մոտ 34 կմ է, հատկացնել 3 միլիարդ 61 միլիոն դրամ»,-գործադիրի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը հայտնեց, որ 4 ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհով կարողանան երթևեկել նաև բեռնատար մեքենաներին:
«Տաթև-Աղվանի ճանապարհի Վերին Խոտանան գյուղի հատվածում մենք շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Մյուսը Քաջարանից դեպի Մեղրի հատվածն է: Հիմնանորոգման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Չորրորդը Տավուշի մարզում 1.7 կմ-ոց Քալագարի ճամբար կոչվող հատվածն է»,-տեղեկացրեց Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ 3 միլիարդ 61 միլիոնից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության: