Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 23:23-ին

445631

434743

2179

8709
Service
...
FACTOR.AM
15:25 29/09
FACTOR.AM

ՀՀ-ում հավատարմագրված 31 դիվանագետներ այցելել են Գեղարքունիքի մարզ

Հայաստանում հավատարմագրված 31 դիվանագիտական ներկայացուցիչներ այցելել են Գեղարքունիքի մարզի այն բնակավայրեր, որոնք Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և հրթիռակոծության: Նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք: Նրանք տեղում կծանոթանան քաղաքացիական բնակչությանը, օբյեկտներին, ենթակառուցվածքներին, հանրակրթական և այլ նշանակության օբյեկտներին հասցված վնասներին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը դիվանագետներին տեղում կներկայացնեն իրավիճակը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիվանագետների՝ Ջերմուկ այցի ժամանակ ՌԴ դեսպանը ներկա չէր:
Վերջին տեղեկություններով ադրբեջանական հրետակոծության հետևանքով սահմանամերձ համայնքներում խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է 6 վիրավոր, 4 զոհ, 1 անձի գտնվելու վայրն անհայտ է: Վնասվել է 192 բնակելի տուն: Միայն Սոթք բնակավայրում վնասվել է 148 տուն։
Արփի Հակոբյան fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...