Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 21:35-ին

445631

434743

2179

8709
Service
...
ARMENPRESS.AM
15:48 29/09
ARMENPRESS.AM

ԵՄ-ն դատապարտել Է Բելառուսի նախագահի այցն Աբխազիա

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն վճռականորեն դատապարտում Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա. դա համարում Է միջազգային իրավունքի խախտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում անցկացված ճեպազրույցում հայտարարել Է միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
Լուկաշենկոն սեպտեմբերի 28-ին առաջին անգամ պաշտոնական այց Է կատարել Աբխազիա եւ հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցերը: Դրանից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ Բելառուսի նախագահին մեղադրել Է պետական սահմանը խախտելու մեջ: Գերատեսչության կողմից հայտարարվել Է, որ այցը «հիմնարար սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում Է»: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա… Դա գնահատում ենք որպես Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտում եւ միջազգային իրավունքի խախտում»,-ասել Է Ստանոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...