Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 00:47-ին

445737

434866

2161

8710
Service
...
ARMENPRESS.AM
17:29 05/10
ARMENPRESS.AM

Fly Arna-ն Ուսուցչի օրվա առթիվ անակնկալ է մատուցել երկու վաստակաշատ ուսուցչի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուսուցչի օրվա առիթով` հոկտեմբերի 5-ին, Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը անակնկալ է մատուցել երկու վաստակաշատ ուսուցիչների՝ ապագա սերնդի կրթության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Իշխանյանին և Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանին Fly Arna-ն հոկտեմբերի 5-ին նվիրել է Երեւան-Շարմ Էլ Շեյխ երկու անձի համար նախատեսված երկկողմանի ավիատոմսեր՝ իրենց արժանի հանգիստն առաջիկա ամիսների ընթացքում ազգային ավիափոխադրողի հետ կազմակերպելու համար։
«Մեր ապագան մեր երեխաներն են, իսկ ուսուցիչներին բաժին է հասել երեխաներին  կրթելու և դաստիարակելու ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը։  Այսօր և ամեն օր մենք պարտավոր ենք գնահատել մեր ուսուցիչների ջանքերը, քանի որ իրենց նվիրյալ աշխատանքի արդյունքում է կերտվում ազգը և պետությունը։
Հայկական ազգային ավիաուղիներն այսօր որոշեց անակնկալ մատուցել կրթված և զարգացած սերունդ հղկելու գործում բազմամյա և նշանակալի ավանդ ունեցող երկու ուսուցիչների՝ ի նշան այս մասնագիտության հանդեպ ունեցած հարգանքի և այն կրողների հանդեպ տածած երախտագիտության», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Ուսուցչուհիներ Անահիտ Մկրտչյանն ու Անահիտ Իշխանյանն այսօր հյուրընկալվել են Fly Arna-ի գրասենյակում և ավիաընկերության ներկայացուցչի կողմից ստացել իրենց նվերները։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...