Հայ Eng
Service
...
ARMENPRESS.AM
17:41 05/10
ARMENPRESS.AM

Հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է գնալ որդեգրած խաղաղության օրակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:
«Ես հաստատում եմ, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Եվ հաստատում եմ, որ իմ վերջին հարցազրույցում հայտարարված բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար: Ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով: Վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում, ես տեսնում եմ ճանապարհ գնալու: Սա է ամենակարևորը»,- ընդգծեց Փաշինյանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...