Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:35-ին

445737

434866

2161

8710
Service
...
NEWARMENIA.AM
18:21 05/10
NEWARMENIA.AM

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթով ռուսական նավթի գների առաստաղ կսահմանվի. Իսկ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը պատրաստվում են կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը

Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և այլ նավթարդյունահանող երկրներ «ՕՊԵԿ +»-ի այսօր՝ Վիեննայում սպասվող հանդիպման ընթացքում ծրագրում են հայտարարել նավթի արդյունահանման կտրուկ կրճատման մասին, այս մասին հայտնում է հեղինակավոր Financial Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրատվականին աղբյուրները նշել են, որ բոլոր մասնակիցների կողմից նավթարդյունահանման ծավալների կրճատման հստակ թվի շուրջ դեռևս համաձայնություն չկա, սակայն «ՕՊԵԿ»-ի երկու առանցքային անդամներ՝ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը և Ռուսաստանի Դաշնությունը առանձին համաձայնեցրել են 1,5-ից մինչև մինչև 2 միլիոն բարել կրճատելու շուրջ:
Financial Times-ը նշում է, որ նավթարդյունահանման կրճատումները կլինեն փուլային տարբերակով՝ մի քանի ամիսների ընթացքում:
ՕՊԵԿ-ի անդամների և այլ արտադրողների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Վիեննայում: Հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, ով ակնկալվում է, որ կաջակցի արտադրության զգալի կրճատմանը: Վերլուծաբաններն առաջիկա հանդիպումը համարում են ամենակարևորը վերջին տարիներին։
Ամերիկյան CNN հեռուստալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը վերջին օրերին մեծ ջանքեր է գործադրել Մերձավոր Արևելքի դաշնակից երկրներին, այդ թվում և Քուվեյթին, Արաբական Միացիալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային «ՕՊԵԿ +»-ի նիստի ընթացքում նավթի արդյունահանման կրճատման դեմ քվեարկելու համար:
Հոկտեմբերի 3-ին Սպիտակ տան կողմից ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտին փոխանցած որոշ խոսակցությունների ձայնագրություններում, որոնք CNN-ի պնդմամբ հայտնվել էին նաև հեռուստաալիքի մոտ, նավթարդյունահանման կրճատման հեռնակարները ամերիկացի պաշտոնյաների կողմից որակվել են որպես «ընդհանուր աղետ», որից հետո հետևել են նախազգուշացումները, որ նման քայլերը կարող են դիտարկվել որպես «թշնամական»:
Լրատվականի պնդմամբ՝ մեկ այլ պաշտոնյա էլ իրենց հայտնել է, որ Սպիտակ տունը ստեղծված իրավիճակի պատճառով «խուճապի» մեջ է:
Սակայն, մինչ Մերձավոր Արևելքի դաշնակից պետությունների հետ Վաշինգտոնը հակասությունների մեջ է նավթի գների կտրուկ իջնեցնելու մտադրության պատճառով, ԱՄՆ-ի, Եվրոպայի դաշնակիցները հայտարարում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման շուրջ համաձայնության գալու մասին՝ ներառյալ երրորդ երկրներին նավթի վաճառքի գնային սահմանափակումներ մտցնելը:  Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
I welcome the Member States’ agreement today on the 8th sanctions package.

We have moved quickly and decisively.

We will never accept Putin’s sham referenda nor any kind of annexation in Ukraine.

We are determined to continue making the Kremlin pay.
Պատժամիջոցների նոր՝ 8-րդ փաթեթը կստորագրվի և կհրապարակվի հոկտեմբերի 7-ին:
Բրիտանական BBC-ն հայտնում է, որ նախորդ օրը երեկոյան պատժամիջոցների ներդրման նոր փաթեթի շուրջ քննարկումները հիմնականում կենտրոնացված են եղել այն բանի վրա, թե ինչպես կարելի է մեղմել ծովային խոշոր արդյունաբերություն ունեցող երկրների վրա սահմանափակումների նոր ազդեցությունը:
Մասնավորապես, Հունաստանը, Կիպրոսը և Մալթան անհանգստացած են ռուսական նավթի փոխադրման սահմանափակումներով և պահանջել են նոր փաթեթի արդյունավետության երաշխիքներ, նշում են ԵՄ աղբյուրները։
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթն իսկապես էլ ավելի կսահմանափակի Ռուսաստանի կողմից նավթի արտահանման հնարավորությունները, և որ փաթեթի մշակման ընթացքում հաշվի են առնվել ԵՄ-ի համար բոլոր հնարավոր հետևանքները։
Բացի այդ, Բորելի խոսքերից հետևում է, որ պատժամիջոցները ազդելու են արևմտյան տեխնոլոգիական արդյունաբերություն Ռուսաստանի ունեցած մուտքի վրա, մասնավորապես՝ էլեկտրոնային բաղադրիչների, ինքնաթիռների և քիմիական նյութերի ներմուծման վրա։ Սա գործնականում անհնարին է դարձնելու ռուսական ռազմական արդյունաբերության արդյունավետ գործունեությունը:
Նոր փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ մի շարք անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և օկուպացված ուկրաինական տարածքներում անցկացված կեղծ հանրաքվեներում ներգրավված անձանց նկատմամբ։
Եվրամիությունը չի բացառում, որ վերջին պահին ԵՄ անդամ երկրներից մեկը կարող է մտափոխվել, սակայն ընդհանուր առմամբ փաթեթը պատրաստ է ստորագրման։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նավթամթերքի վրա՝ վաճառվող երրորդ երկրներին, գնային հստակ սահմանափակումներ դնելու մասին դեռևս հայտարարվել էր սեպտեմբերի 2-ին «Մեծ յոթնյակի» (G-7) երկրների ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Այս պատժամիջոցը կարող է արմատապես փոխել իրավիճակը, երբ նույնիսկ նավթի արտահանման կրճատման դեպքում Ռուսաստանի Դաշնությունն այսօր զգալի շահույթներ է ստանում բարձր գների պատճառով։
Բայց այս քայլը զերծ չէ որոշ նրբերանգներից. մինչ օրս անհայտ է մնում, թե արդյոք Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք այսօր հանդիսանում են ռուսական նավթի խոշոր գնորդներից և նույնպես տնտեսապես կշահեն, եթե նավթը գնեն ավելի էժան, քան հիմա, կմիանան այս նախաձեռնությանը։
Համենայն դեպս, նման պատժամիջոցներ մինչ օրս դեռ չեն եղել։ Եթե նույնիսկ մի քանի երկրներ չմիանան դրան, դա կարող է արմատապես փոխել իրավիճակը, որը ստեղծվել է այսօր, երբ նույնիսկ նավթի արտահանման կրճատման դեպքում Ռուսաստանը դեռ զգալի շահույթներ է ստանում համաշխարհային բարձր գների պատճառով։
Բացի այն, որ աշխարհի զարգացած երկրները պայմանավորվել են ստեղծել նավթի գնորդների ասոցիացիա և դեկտեմբերին սահմանափակել ռուսական նավթի գինը, համաշխարհային շուկայի համար նավթի հավելյալ ծավալներ գտնելու աշխատանքները չեն դադարում: Մասնավորապես, Իրանի հետ շարունակվում են բանակցությունները «միջուկային համաձայնագրի» շուրջ: Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Իրանից նավթի զգալի հավելյալ ծավալներ ստանալ օրական 1,5-2 մլն բարելի սահմաններում։
Միացյալ Նահանգները նաև ներկայացրել են նավթի ներքին արդյունահանումը խթանելու միջոցառումների փաթեթ, և սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ի արդյունահանումը բարձրացել է՝ գերազանցելով նախակովիդային 2020 թվականի մակարդակը:
Ակտիվ բանակցություններ են ընթանում նաև Վենեսուելայի հետ, որը կարող է համաշխարհային շուկաներին օրական ավելի քան 1 մլն բարել մատակարարել։
Այս բոլոր գործողություններն արդեն իսկ որոշակի փոփոխություններ են առաջացրել համաշխարհային շուկաներում։ Այսպիսով, Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 88 դոլար մեկ բարելի դիմաց՝ վերադառնալով «նախապատերազմյան» մակարդակին։ Միևնույն ժամանակ, պատժամիջոցներն ու բացասական սպասումներն արդեն հանգեցրել են նրան, որ ռուսական Urals ապրանքանիշի նավթը մեկ բարելի դիմաց վաճառվում է միջինը 30-35 դոլար զեղչով, այժմ այն կազմում է մոտ 55 դոլար։ Այս գինը դեռ բարձր է ինքնարժեքից, բայց միևնույն ժամանակ չի ենթադրում գերշահույթ Ռուսաստանի համար։
Սակայն, գնային հստակ սահմանափակումներ մտցնելուց հետո կարելի է ակնկալել, որ ռուսական նավթի գինը կսահմանվի ինքնարժեքից մի փոքր բարձր, բայց հնարավոր շուկայական գնից ցածր։ Դա կօգնի ապահովել, որ շուկայի համար անհրաժեշտ նավթի ծավալները մնան համաշխարհային շուկայում, իսկ Ռուսաստանի շահույթը դրա արտահանումից հասնի գրեթե զրոյի։ Հաշվի առնելով, որ նավթի շահույթը կազմում է Ռուսաստանի դաշնային բյուջեի մոտ մեկ երրորդը, այդ միջոցների պակասը կործանարար հարված կլինի Ուկրաինայում պատերազմ մղելու Ռուսաստանի ֆինանսական հնարավորություններին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...