Հայ Eng
Service
...
ARMTIMES.COM
19:00 05/10
ARMTIMES.COM

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ շրջայց է կատարվել պոլիկլինիկաներ․ առիթը քաղաքացիներից ստացված բողոքներն են

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված բողոքները՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Այցերի ընթացքում դիտարկվել են ինչպես ընտանեկան բժիշկների, այնպես էլ նեղ մասնագետների աշխատանքային ժամերին ու բնակիչների պատշաճ սպասարկմանն առնչվող հարցերը, քանզի դժգոհություններն հիմնականում վերաբերել են բժիշկների ու ծառայությունների հասանելիությանը։
Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին, ընթացիկ մի շարք հարցերի։
Պատասխանատուները հստակ արձանագրել են առկա բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Այցելությունները կրելու են պարբերական բնույթ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...