Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 00:11-ին

445737

434866

2161

8710
Service
...
ARMENPRESS.AM
19:36 05/10
ARMENPRESS.AM

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մալթայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մալթայի կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։
Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...