Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 21:47-ին

445631

434743

2179

8709
Service
...
NEWARMENIA.AM
20:03 05/10
NEWARMENIA.AM

Որ մթերքները չի կարելի սառեցնել

Շատերը ամռանն ու աշնանը տարբեր մթերք են սառեցնում ձմռան համար՝ մրգեր, բանջարեղեն, հատապտուղ եւ այլն: Սակայն պարզվում է՝ ամեն տեսակի մթերք չի, որ կարելի է սառեցնել զրոյից ցածր ջերմաստիճանով:
Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-դիետոլոգ Մարիա Մուխինան:
Նա նշել է, որ սառցախցիկում որոշ մթերքների բաղադրությունը փոխվում է: Օրինակ, կանաչեղենը դադարում են վիտամինների ու հակաօքսիդանտների աղբյուր լինել:
«Ցանկալի չէ սառեցնել կանաչեղենը, քանի որ սառեցման դեպքում կանաչեղենում առկա քլորոֆիլը քայքայվում է, կորչում են վիտամինները, մթերքի հակաօքսիդանտային ակտիվությունը: Մնում է միայն բջջանյութը»,- ասել է նա:
Սառեցումը, իսկ հետո հալեցումը կարող է բացասական ազդել նաեւ այն բանջարեղենի սննդային արժեքի վրա, որոնցում շատ ջուր կա:
«Չի կարելի ջրով հարուստ բանջարեղեն սառեցնել՝ վարունգ, պոմիդոր, դդմիկ: Հետագա հալեցման ժամանակ դրանք կորցնում են թե սննդային արժեքն ու կարեւորությունը, թե տեսքը, համը, պնդությունը»,- նշել է մասնագետը:
Սպիտակուց պարունակող մթերքը նույնպես սառեցման դեպքում կարող է կորցնել օգտակարությունը:
«Սառեցնելու դեպքում սպիտակուցը քայքայվում է, չի կարելի սառեցնել  կաթնաթթվային մթերքը, քանի որ հետո դրանք շատ վատ որակ կստանան»:
Բացի այդ, ըստ սննդաբանի՝ չի կարելի սառեցնել պանիրն ու բանանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...