Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 13:35-ին

445828

434979

2137

8712
Service
...
NEWS.AM
01:29 24/11
NEWS.AM

Սուրեն Պապիկյանը կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Պաշտպանության նախարարի հետ

Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ՝ նոյեմբերի 23-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից հետո, կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Նոյեմբերի 23-ին Երեւանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...