Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 12:23-ին

445828

434979

2137

8712
Service
...
ARMTIMES.COM
13:10 24/11
ARMTIMES.COM

Ներթիմային խնդիրներ կան. Աննա Գրիգորյանը՝ Վահե Հակոբյանի կուսակցությունից դուրս գալու մասին

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ լուրերը, թե «Հայաստան» խմբակցությունը կազմաքանդվում է, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ պարզապես դադարեցրել են համագործակցությունը Վահե Հակոբյանի հետ։
Հիշեցնենք՝ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս է եկել «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը:
««Հայաստան» կուսակցությունը միակ կուսակցությունն է, որ ես երբևէ անդամակցել եմ։ Հիմա պարզապես Սյունիքը ներկայացնող պատգամավորները մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցության, միևնույն ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամներ են։ «Հայաստան» կուսակցությունը կուռ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց Աննա Գրիգորյանը:
Ըստ պատգամավորի՝ կուսակցությունից դուրս գալու պատճառը ներթիմային խնդիրներ են։
«Լրջագույն գաղափարական տարաձայնություններ չունենք։ Մենք երկուսս էլ (-խմբ. նկատի ունի Վահե Հակոբյանին) կարծում ենք, որ միայն այս իշխանություններին հեռացնելով հնարավոր կլինի երկրին կայունություն բերել։ Ներթիմային խնդիրները այս համատեքստում նպատակահարմար չէ բարձրաձայնել: Քանի դեռ մեր երկրում կան ներքաղաքական լարված վիճակ և արտաքին լրջագույն մարտահրավերներ, տեղին չէ ներթիմային որոշակի տարաձայնությունների մասին բարձրաձայնելը»,- ասաց նա։
Գրիգորյանը նաև հերքեց լուրերը, թե իր և Արթուր Սարգսյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալը կապ ունի Վահե Հակոբյանի և մյուս գործընկերների հետ կապված քրեական հետապնդումների հետ:
Հարցին՝ հնարավո՞ր է «Հայաստան» խմբակցության պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, որի մասին լուրեր են շրջանառվում են մամուլում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշել էր՝ իր հստակ աղբյուրներն էլ հուշում են, որ դաշինքը կազմալուծվելու է, ընդդիմադիր կին պատգամավորը պատասխանեց․ «Սա միայն թեթև ծիծաղ է առաջացնում։ Տեսականորեն որևէ բան հնարավոր չէ բացառել, բայց նման քննարկում չի եղել կուսակցության ներսում մինչ այս պահը»։
Ըստ Գրիգորյանի՝ երբ անհրաժեշտություն է լինում, ընդդիմադիր պատգամավորները իրենց ձայնը բարձրացնում են խորհրդարանի նիստերի դահլիճում․ «Մեր խմբակցությունը կազմված է հասուն և քաղաքական հստակ անցյալ ունեցող մարդկանցից։ Բնական է, որ քննարկումների արդյունքում եղել են մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ են ունեցել: Բայց ես խնդրում եմ, որ մենք առաջնորդվենք «Հայաստան» խմբակցության ընդունած դիրքորոշմամբ»: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...