Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 13:47-ին

445828

434979

2137

8712
Service
...
POLICE.AM
14:03 24/11
POLICE.AM

Վաճառելու նպատակով դաշտից հորթ էր գողացել

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Էստոնական թաղամասի հարակից դաշտից հորթ են գողացել:
Սպիտակի ոստիկանները, համագործակցելով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ, բաժին են հրավիրել սպիտակցի 46-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ դաշտից ինքն է գողացել համաքաղաքացու հորթը: Նաև հայտնել է, որ հորթը պահել է Իտալական թաղամասի չօգտագործվող վագոն-տնակում՝ հետագայում գնորդ գտնելու և վաճառելու նպատակով:
46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...