Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 11:59-ին

445828

434979

2137

8712
Service
...
ARMENPRESS.AM
14:42 24/11
ARMENPRESS.AM

ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում լարվածության աճով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում վերջին օրերի լարվածությունը կարող է սպառնալիք հանդիսանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համաշխարհային կոալիցիայի բազմամյա պայքարի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը:
«Պաշտպանության նախարարությունը խորապես մտահոգված է Սիրիայի, Իրաքի հյուսիսում և Թուրքիայում լարվածության աճով։ Այս էսկալացիան սպառնում է «Իսլամական պետությանը» թուլացնելու և հաղթելու համաշխարհային կոալիցիայի» բազմամյա առաջընթացին: Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնացել են ԱՄՆ անձնակազմի անվտանգությանը, ովքեր Սիրիայում աշխատում են տեղի գործընկերների հետ՝ ԻՊ-ին հաղթելու և ԻՊ-ի՝ ավելի քան տասը հազար կալանավորների հսկողության տակ պահելու համար», - նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել Իրաքին հարվածների առնչությամբ:
«Չհամակարգված ռազմական գործողությունները սպառնում են Իրաքի ինքնիշխանությանը։ Հարկավոր է անհապաղ ապաէսկալացիա՝ կենտրոնացումը ԻՊ-ի ջախջախման առաքելության վրա պահելու և տեղում անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար», - գրված է հաղորդագրությունում:
Պենտագոնը նաև դատապարտել է ռազմական գործողությունների հետևանքով «և՛ Թուրքիայում, և՛ Սիրիայում քաղաքացիական անձանց մահը»: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ կիսել է Թուրքիայի մտավախությունները՝ կապված իր անվտանգության հետ:
«Մեզ նաև անհանգստացնում են քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման մասին հաղորդումները։ Մենք ապաէսկալացման կոչ ենք անում՝ միևնույն ժամանակ ընդունելով Թուրքիայի օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում: Մենք կշարունակենք հրադադարի պայմանավորվածությունների պահպանումը քննարկել Թուրքիայի և մեր տեղի գործընկերների հետ», - գրված է հաղորդագրության տեքստում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին Թուրքիան ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական տասնյակ թիրախների։ Սիրիայի քրդական կազմակերպությունները հաղորդել են, որ թուրքական ավիահարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ռազմական գործողությունն իրականացվում է՝ ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մեջ մեղադրում են «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս նշել էր, որ շուտով Անկարան, հնարավոր է, նոր անդրսահմանային ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...