Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 13:23-ին

445828

434979

2137

8712
Service
...
ARMENPRESS.AM
15:35 24/11
ARMENPRESS.AM

Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը. ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ դոլարի փոխարժեքի նվազումն իր ազդեցությունը կարող է ունենալ քաղաքացիների համար սահմանված էլեկտրաէներգիայի սակագնի վրա:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գարեգին Բաղրամյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով հարցին, թե դոլարի փոխարժեքի նվազումն ինչո՞ւ ազդեցություն չի ունենում սակագների նվազեցման վրա՝ Բաղրամյանն ասաց, որ ջրի մասով փոխարժեքը որևէ ազդեցություն չունի, քանի որ 2016 թվականի վարձակալության պայմանագրի բանաձևում փոխարժեքային ճշգրտում ընդհանրապես ներառված չէ:
Իսկ էներգետիկայի ոլորտում հանձնաժողովն ինքն է իր նախաձեռնությամբ է սկսում սակագների վերանայում: «Եվ յուրաքանչյուր տարի՝ անկախ նրանից, թե վերջնական սպառողի համար գնի փոփոխություն լինելու է, թե ոչ, մենք բոլոր արտադրողների և ՀԷՑ-ին վաճառվող գնի փոփոխություն ենք անում, քանի որ առնվազն կառուցվածքի փոփոխություն է տեղի ունենում: Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը»,-ասաց նա:
Թե դա ինչքան ու ինչ ազդեցություն կունենա վերջնական սպառողների վրա, հանձնաժողովի նախագահը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց:
Ինչ վերաբերում է մյուս տարվա համար ջրի սակագնին՝ Բաղրամյանն ասաց. ««Վեոլիա ջուր»-ը 209 դրամ սակագնի հայտ է ներկայացրել օգոստոսին, մեր նախնական հաշվարկներն ավարտված են, ներկայացված են քննարկման նիստի ընթացքում: Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը, 208.5 դրամ ստացվում է մնացած սպառողների համար նախատեսված գինը»:
Նա հիշեցրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունը, որ այսօրվա գործող սակագների և սահմանվող սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորվելու է: «Կարող ենք ասել, որ հունվարի 1-ից սպառողը գնի որևիցե փոփոխություն չի ունենա»,-հավելեց նա:
Սուբսիդավորման որոշումը 1 տարվա համար է: Թե 1 տարուց հետո ինչ կարող է լինել, հանձնաժողովի նախագահը դժվարացավ ասել, քանի որ սակագնի բարձրանալը կամ չբարձրանալը էականորեն կախված է սղաճից, էլեկտրաէներգիայի գնից, նաև վաճառվող ջրի ծավալներից: Այսօր վաճառվող ջրի ծավալի մեծ աճ կա: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...