Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 12:35-ին

445828

434979

2137

8712
Service
...
ARMENPRESS.AM
15:44 24/11
ARMENPRESS.AM

Հունգարիան 187 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան 2023 թվականի իր բյուջեից 187 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային օգնությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Ըստ Հունգարիայի նախարարների կաբինետի որոշման, որը ստորագրել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, միջոցներն ուղղվում են «Ուկրաինային ֆինանսական օգնության ցուցաբերմանը»:
Փաստաթղթում նշված Է, որ 187 միլիոն եվրոն Հունգարիան կհատկացնի 2023 թ.-ին տնտեսության վերականգնման համար Ուկրաինային վարկեր տրամադրելու մասին Եվրամիության որոշմանը համապատասխան:
Ավելի վաղ Օրբանը հայտարարել Էր, որ Հունգարիան հանձնառու Է Ուկրաինային ֆինանսական օգնության ցուցաբերել, սակայն մտադիր Է դա անել ոչ թե ԵՄ-ի համատեղ վարկի տրամադրման միջոցով, այլ երկկողմ հիմունքներով: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...