Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 13:47-ին

445828

434979

2137

8712
Service
...
ARMENPRESS.AM
16:03 24/11
ARMENPRESS.AM

Մունդիալ-2022. Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց Կամերունին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականը մրցեց Կամերունի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալ Վակրան քաղաքի «Ալ Ջանուբ» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին խաղի հաշիվը բացելու համար, սակայն գրոհներն արդյունավետ եզրափակելու համար երկու թիմերին էլ ինչ-որ բան խանգարում էր:
Վիճակագրությամբ Շվեյցարիայի հավաքականը չնչին առավելություն ուներ՝ 46/44 հարաբերակցությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան անմիջապես բացեց խաղի հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էմբալոն: Կամերունի հավաքականին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Շվեյցարիա-Կամերուն՝ 1:0: Խմբի առաջին տուրի մյուս խաղը կկայանա Երևանի ժամանակով 23:00-ին: Միմյանց դեմ կխաղան Բրազիլիայի և Սերբիայի հավաքականները:
Այս խմբի երկրորդ տուրում կկայանան Կամերուն-Սերբիա, Բրազիլիա-Շվեյցարիա խաղերը (նոյեմբերի 28): fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...