Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
FACTOR.AM
16:08 24/11
FACTOR.AM

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը:
«Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել:
Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...