Ռուսաստանը նախազգուշացում է արել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու առնչությամբ
Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը Սիրիայում կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել ահաբեկչական ակտիվության աճի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: